Աղցանը չգիրացնող և հեշտ յուրացվող ուտեստ է։ Առաջարկում ենք հետաքրքրություն ներկայացնող աղցանի բաղադրատոմս, որն առաջին հայացքից անչափ ծանոթ կթվա։ Գաղտնիքը կայանում է նրանում, որ այս աղցանը կարծես բոլորիս ծանոթ «Մայրաքաղաքային» աղցանը լինի, սակայն մեկ չնչին տարբերությամբ ․ մսի փոխարեն կօգտագործենք ծովախեցգետնի ձողիկներ։
Աղցանը կստանա ծովային երանգ , համով կլինի, իսկ ծովամթերքի օգտակարության մասին բոլորը գիտեն։ Սակայն, պետք է հիշել, որ ծովախեցգետնի ձողիկներն ունեն խառը բաղադրիչներից կազմված բաղադրություն, ուստի ճիշտ կլինի գնելուց առաջ ուսումնասիրել բաղադրությունը։ Բայց միևնույն ժամանակ այն օժտված է նաև օգտակար հատկություններով։
Այն խթանում է նիհարելուն, որովհետև հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից և տալիս է հագեցվածության զգացողություն։Բացի ծովախեցգետնի ձողիկներից այս աղցանի մյուս բասադրամասերը նույնպես չեն զիջում իրենց օգտակարությամբ, օրինակ՝ կանաչ ոլոռը: Այս մթերքի շնորհիվ օրգանիզմից դուրս է մղվում ավելորդ հեղուկը, տոքսինները և լավ միջոց է նիհարել ցանկացողների համար։ Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են՝
Ծովածեցգետնի ձողիկներ — 200 գ
Պահածոյացված կանաչ ոլոռ — 100 գ
Կարտոֆիլ — 2 հ․
Ձու — 3 հ․
Պահածոյացված վարունգ — 2 հ․
Գազար — 1 հ․
Մայոնեզ — 2 ճ\գ
Ձողիկները, կարտոֆիլը, վարունգը, ձուն և գազարը կտրատել մանր խորանարդներով , ավելացնել կանաչ ոլոռը և մայոնեզը։ Այս բոլորը միախառնել։ Ձևավորոլ մանր կտրատած կանաչ սոխով։
Նկատառում՝ նշված 3 ձվից կտրարեք երկուսը, երրորդ ձուն կիրառեք զարդարելու նպատակով։