Անհավանակն նուրբ, փխրուն, անչափ համով տնական կրուասաններ, որոնց համից չեք կշտանա։ Այս կրուասանները փորձելուց հետո այլևս խանութից չեք գնի։
Անհրաժեշտ է՝
Տաք կաթ — 200 մլ
Տաք ջուր — 200 մլ
Շաքարավազ — 60 գ
Խմորիչ — 10 գ
Բուսայուղ — 2 ճ․գ․
Հավկիթ — 1 հ․
Աղ — 1/3 թ․գ․
Ալյուր — 750-800 գ
Կարագ — 280 գ
Խտացրած կաթ — 300 գ
Շաքարի փոշի
Տաք վիճակում գտնվող կաթը և ջուրը, շաքարավազի (10 գ) և խմորիչի հետ միախառնել, թողնել 10 ր․, ավելացնել բուսայուղ և մեկ ձվի սպիտակուց, 50 գ շաքարավազ և ալյուր, միախառնել, ստանալ ոչ շատ փափուկ խմոր և շ 1-2 ժամով դնել մի կողմ՝ բարձրանա։ Աշխատանքային սեղանին ալյուր լցնել, խմորը բաժանել տասը հավասար մասերի։
Յուրաքանչյուրից գրտնակի օգնությամբ ստանալ երեք մմ հաստության շրջան։ Վրան քսել կարագ և բոլոր շրջանները դնել իրար վրա, ապա բոլորը միասին գրտնակել, որ շերտերն ամրանան իրար, այնուհետև կտրել եռանկյաունաձև, ինչպես պատկերված է նկարում։ Վրան դնել մեկ գդալի չափով եփած խտացրած կաթ, ապա հաստ մասից փաթաթել մինչև բարակ մասը։
Դասավորել յուղաթղթով ձևամանի մեջ, վրան քսել դեղնուց և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 25-30 ր․։ Պատրաստի կրուասանների վրա կարելի է շաղ տալ շաքարի փոշի։