«Երբ հանդիպենք համբուրի՛ր ինձ․․․»․ ո՞ւմ է դիմել դերասանուհի Անի Երանյանը

Դերասանուհի Անի Երանյանը սոցհարթակում տևական ժամանակ լուռ էր․ ոչինչ չէր հանրայնացում։ Երկար լռությունից հետո լուսանկարներ էր ներկայացրել, որտեղ երևում էր, որ Անին ամբողջությամբ փոխել է ոճը, ինչը նրան բավականին սազում էր։

Սակայն մեկնաբանություններին հետևելիս, նկատելի է դառնում հետևորդների երկակի կարծիքները դերասանուհու ոճափոխության վերաբերյալ։ Այդ լուսանկարները հանրայնացնելուց հետո Անի Երանյանը շաբաթներ անց հրապարակել է լուսանկար, որին ինտրիգային գրառում  էկցել։

Նա մասնավորապես գրել է․ «Երբ հանդիպենք համբուրի՛ր ինձ․ թող աշխարհը մի նոր բանաստեղծություն կարդա․․․»։ Դերասանուհու հետևորդները մեկնաբանությունների բաժնում շարունակել են վիճել այն բանի շուրջ, թե որ ոճն է առավել սազում Անիին։

Սակայն քիչ չեն եղել մեկնաբանությունները, որ Անին շատ գեղեցիկ տեսք ունի յուրաքանչյուր կերպարում և որ նրա աչքերից ինքնավստահություն  է ճառագում։

Իսկ նախորդ նկարներին կցած գրառման մեջ Անին գրել էր այն մասին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի տերը և չպետք է ենթարկվի հասարակության կարծիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: