Թե ինչպես հուզվեց Գրիգոր Դանիելյանի 4-ամյա որդին, երբ շնորհավորեցին նրա տարեդարձը․ տեսանյութ

Գրիգոր Դանիելյանը հաճախ է հանրայնացնում տղաների մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր։ Այսօր երգիչ, դերասան, հումորիստի  կրտսեր որդու ծննդյան օրն է։ Դերասանը մի տեսանյութ է հանրայնացրել այն մասին, թե ինչպես են շնորհավորել Ռոբերտոյին։

Տեսանյութում երևում է, որ կյանքի չորրորդ տարին բոլորած Ռոբերտոն շնորհավորանքից հուզվում է և սկսում ուրախությունից լաց լինել, բայց, իհարկե, այդ ամենի հետ մեկտեղ տղան կարողանում է զսպել էմոցիաները և փչել մոմերը։

Երջանիկ հայրիկը տեսանյութին գրառում է կցել, որտեղ պատմել  է, թե ինչքան են նրանք ուրախացել, երբ չորս տարի առաջ ծնվեց Ռոբերտոն։

Գրիգորը մասնավորապես գրել է․ «Մեր Ռոբերտոն դարձավ 4 տարեկան։ Շնորհաավոր ծնունդդ, բալես, մոտավորապեա էս էմոցիաներն էլ մեր մոտ էր, որ դու ծնվեցիր։ Շնորհակալ ենք Աստծուց, որ դու եկար ու լցրեցիր մեր կյանքը նոր գույներով»։

Մեկնաբանություններում թե՛ Գրիգորի, թե՛ նրա կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետևորդները մեկնաբանություններուն հանդես են եկել շնորհավորանքներով և ջերմագին մաղթանքներով։ Իսկ տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: