«Երբեք չեմ անդրադարձել, իսկ հիմա ասեմ, թե ինչու հենց Կարինա»․ Աննա Դովլաթյանը պատմել է դստեր անվանակոչման մասին

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հանրության կողմից շատ սիրված է։ Դերասանուհին սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա հաճախ է հանրայնացնում իր փոքրիկ դստեր լուսանկարները և դրանց կից գրառումներ կատարում , որտեղ պատմում է տարաբնույթ հետաքրքրական պատմություններ։

Նրանք մեկնել էին հանգստի։ Այդ հանգիստը Կարինայի առաջին չվերթն է եղել։ Եգիպտոսից Աննան ընտանեկան հանգստից լուսանկարներ էր հրապարակում։ Նրանք այժմ վերադարձել են։ Երգչուհին հրապարակել է դստեր լուսանկարը, որտեղ հրաշք փոքրիկը իր գեղեցիկ աչուկներով նայում է օբյեկտիվին։

Լուսանկարին Աննան գրառում է կցել, որտեղ պատմել է, աղջկա անվան ընտրության պատմությունը և հարց է ուղղել իր հետևորդներին․ նա հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են անվանակոչել մայրիկներն իրենց բալիկներին։

Նա մասնավորապես գրել է․ «Կարինա․․․ Երբեք չեմ անդրադարձել, իսկ հիմա ասեմ, թե ինչու հենց Կարինա։ Կարինա անվանել ենք ի հիշատակ Դավիթի մայրիկի, որի համար ես շատ ուրախ եմ։

Եվ ինձ շատ դուր է գալիս այդ անունը։ Չգիտես ինչու այդ անունը ասոցացնում եմ գրքի հերոսուհու անվան հետ։ Իսկ ձեր բալիկների անունն ինչպե՞ս է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: