Օրեր առաջ հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը բալիկ է ունեցել։ Նա երկրորդ անգամ է մայրացել։ Անի Անդրեան նրա առաջին բալիկն է, իսկ երկրորդ բալիկը տղա է, ում անվանակոչել են Միքայել։
Ընտանիքն անչափ երջանիկ է նոր անդամի ծնունդով։ Լիլիթը ինսթագրամյան իր օգտահաշվում լուսանկարներ է հանրայնացրել և տեղեկացրել, որ առաջին անգամ դուրս են եկել զբոսանքի։
Լուսանկարին կցած գրառման մեջ Լիլիթը պատմել է․ «Մեր առաջին զբոսանքը, շատ հոգնած, ուռած աչքերով, չքնած, այդ ամենը չի կարող չանդրադառնալ մամայի տրամադրության և հոգեվիճակի վրա, երբ մենք դյուրագրգիռ ենք լինում, տուժում են նաև մեր հարաբերությունները ամուսնու հետ։
Կարևոր է միասին անցնել այս ճանապարհը, ամեն ինչ ժամանակավոր է, պետք է փորձել պահել տան խաղաղ մթնոլորտը, այո, շատ դժվար է, երբ մարմինդ սարսափելի ցավում է, իսկ աչքերդ փակվում են, համբերություն մեզ` մամաներիս»:
Մեկնաբանություններում Լիլիթի հետևորդները սատարող և գոտեպնդող գրառումներ են կատարել։