Վերջին ամիսներին երկրում իրադարձություններին հասարակությունը չի հասցնում հետևել․ ամեն վայրկյան իրողություն է փոխվում։ Այս փոփոխական իրավիճակում մարդիկ փորձում են գտնել մի քաղաքական գործչի միտք, վերլուծություն, որի վրա կարելի է հենվել։
Հասարակության մի հատված անվերապահորեն վստահում է Արամ Սարգսյանին, ով հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահը։ Սարգսյանը հարցարույց է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է այն փաստին, որ ՀՀ երկրորդ նախագահը քաղաքական դաշտում մեծ ակտիվություն է ցուցաբերում։
Նա մասնավորապես խոսել է Քոչարյանի այն հայտարարության մասին, որ կմասնակցի ընտրություններին և կհաղթի։ Արամ Սարգսյանը նշել է, որ այդ հայտարարության հեղինակը երբեք համեստությամբ չի փայլել և այդօրինակ քայլերով հենց իրեն է վնաս է տվել մշտապես։
Արամ Սարգսյանը նրա մասնակցության մեջ խնդիր չի տեսնում, սակայն նշել է, որ հանրության հետ նա ինչպե՞ս պետք է շփվի։ Սարգսյանը անկեղծորեն ցանկանում է իմանալ , թե ինչպես պետք բարևեն նրան․ «Ռոբով»,«ձեռքով»։ Չէ՞ որ նախկինում նման բաները պատժվում էին։
«Ծիծաղ է առաջացնում նրա երկիրը 2 անգամ փրկելը, հիմա էլ ստիպված գալիս է, որ էլի փրկի։ Դա լուրջ ծիծաղ է առաջացնում»,- ասել է Արամ Սարգսյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․