Մանկությունը, թերևս, կյանքի լավագույն շրջանն է։ Երջանիկ, անհոգ տարիներ, որ յուրաքանչյուրի համար ամենանվիրական հիշողություններն են դարձել։ Եվ յուրաքանչյուրս ամնե բան կտայինք գեթ մեկ վայրկյան հայտնվելու համար մանկության աշխարհում։
Դրանք հոգու մի առանձին անկյունում միշտ թաքնված են։ Մանկությունը մեր ամեն մի քայլի մեջ է մնացել։ Այսօրվա մեր «ես»-ը ձևավորվել է հիմքում ունենալով մանկությունը։ Ի վերջո մենք բոլորս գալիս ենք մանկությունից։
Եվ հայտնի դեմքերը բացառություն չեն։ Ներկայացված լուսանկարը սիրված երգիչ Ռազմիկ Ամյանի երջանիկ ու անհոգ տարիներից է։ Նրա մանկությունն անցել է Արցախում։
Հետագայում սովորելու նպատակով եկել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ Նրա երգերը շատերի կողմից են սիրված։ Յուրաքանչյուր համերգ, խնջույք և միջոցառում ուղեկցվում են նրա երգերով։ Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել։
Բացի նրանից, որ նա լավագույն երգիչներից է համարվում, նա նաև հայրենիքին արժանի զավակ է և մեծ հայրենասեր։ Արցախի համար դժվարին փուլում նա շտապել է կանգնել առաջնագծում և պաշտպանել իր բնօրրանը։