Նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը սոցհարթակում ակտիվ է։ Նա իր վերլուծություններն ու մտքերը գրառման տեսքով ներկայացնում է հանրությանը և իշխանությունների վերաբերյալ բավականին հաճախ հանդես գալիս սուր քննադատական գրառումներով։
Այս անգամ Աշոտյանն անդրադարձ է կատարել ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Հատկապես նրա՝ ԼՀ-ն գնում է հնարավոր արտահերթ ընտրությունների՝ իշխանությունը վերցնելու հայտարարությանը։
Այս հայտարարությունը նախկին պատգամավորը զավեշտ է համարել։ Նա գրել է, որ կան մարդիկ, որոնց մոտ ապատիա է, դեպրեսիա և տրամադրության անկում։
Նա մասնավորապես գրել է․ «Երեկ, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ գնում են ընտրությունների «իշխանությունը վերցնելու» նպատակով: Պատերազմից հետո հասարակության մոտ խորացել է ապատիան, դեպրեսիան և տրամադրության անկումը:
Ըստ ամենայնի, պարոն Մարուքյանն այս հայտարարությամբ ցանկացել է հումոր անել և բարձրացնել ժողովրդի տրամադրությունը: Ջանքերը գնահատում եմ, բայց կատակը համարում են չստացված»։