Երգչուհի Լիլուն սոցհարթակում ակտիվ գործունեություն ունի։ Նա իր հետևորդների հետ պարբերաբար կիսվում է գեղեցիկ ֆոտոշարքերով և սիրով ներկայացնում իր փոքրիկների մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր։
Լիլուն հինգ տարի է ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա այնտեղ ամուսնացել է և երկու հրաշալի երեխաների մայր է։
Երգչուհին երկրորդ անգամ մայրացավ չորս ամիս առաջ։ Այսօր նա սոցհարթակում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ ընտանիքն անչափ երջանիկ տեսք ունի։
Լուսանկարներից մի քանիսը արված են դստեր 40 օրը լրանալու կապակցությամբ, իսկ մյուսները նոր են՝ դստեր չորս ամսականը լրանալու օրը։
Լուսանկարներին Լիլուն գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրված է․ «40 օրական էր, աչքներս թարթեցինք դարձավ 4 ամսական: Կյանքը մի տեսակ շատ ա արագացել, սկսել եմ արժեքավորել ամեն մի վարկյանը»։
Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները գեղեցիկ գրառումներով և բարեմաղթանքներով են հանդես եկել, նշել, որ անչափ սիրում են Լիլուի գեղեցիկ ընտանիքը և շնորհավորել են երգչուհու դստերը՝ չորս ամսականը բոլորելու կապակցությամբ։