«Այ անուղեղ թեփ, այ անասուն, ես քեզ խոստանում եմ վայելել թշնամուն, բայց իրենց դաշտում»․ Շուշան Պետրոսյանը Հովհաննես Ազոյանին

Մեհրիբան Ալիևայի կողմից հանրայնացված տեսանյութը, որը մեկնաբանել էր դերասան Հովհաննես Ազոյանը, համացանցում երեկվանից մեծ իրարանցում և աղմուկ է բարձրացրել։ Հասարակությունը քննադատությունների  անվերջանալի տեղատարափ թափեց Ազոյանի գլխին։

Դրանք շարունակվում են և արդեն վերածվել են վիրավորանքների։ Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ գրառումներով հանդես եկան, որոնց բովանդակությունը նույնպես վիրավորանքն էր։ Բոլոր քննադատական գրառումներից առանձնացավ երգչուհի Շուշան Պետրոսյանի վիրավորական գրառումը՝ ուղղված Ազոյանին։

Երգչուհու գրառումն առանձնանում է այն պատճառով, որ երկուսն էլ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ են, սակայն ստացվում է, որ արվեստի մարդիկ նույնպես անմասն չեն մնում քննադատական, վիրավորական գրառումներից։ Շուշան Պետրոսյանը ,մասնավորապես գրել է․ «Այ անուղեղ թեփ, այ անասուն, ես քեզ խոստանում եմ վայելել թշնամուն, բայց իրենց դաշտում: Անհայրենիք բորենազգի»։

Հասարակության կողմից արված մեկնաբանություններն իրարամերժ են․ ոմանք սուր քննադատության ենթարկելով Ազոյանին՝ չմոռացան թիրախավորել նաև երգչուհուն։

Հիշեցնենք, որ Հովհաննեսն ուշ երեկոյան մեկ գրառմամբ պատասխանեց բոլոր քննադատություններին՝ գրելով․ «Թող որ բոլորի ատելությունն  ու չարությունն ինձ վրա ավարտվի։ Խաղաղությունը տիրի մեր սրտերին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: