Ինչքան կարևոր է ուտեստի համը, այնքան էլ կարևոր է նրա տեսքը։ Ժամանակակից աշխարհում ճաշի, նախաճաշի կամ որևէ այլ առիթով բացված սեղանի գեղեցկությունը կարևորագույն բաղադրիչ է դարձել։ Բարձր է գնահատվում գունագեղությունն ու դասավորվածությունը։ Առաջարկում ենք ընթրիքին պատրաստել գունային գեղեցիկ համադրությամբ բանջարեղենային ուտեստ, որը կգոհացնի ձեզ և ձեր ընտանիքին։
Անհրաժեշտ է՝
Դդմիկ — 1 հ․
Սմբուկ — 1 հ․
Լոլիկ — 3 հ․
Կարտոֆիլ — 2-3 հ․
Պանիր Մոցարելլա — 300 գ
Սոուսի համար անհրաժեշտ է՝
Քերած լոլիկ — 300 գ
Աղ, պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի
Դդմիկը, սմբուկը և լոլիկը անհրաժեշտ է կտրատել օղակաձև միևնույն չափի՝ մոտավորապես հինգ մմ, իսկ կարտոֆիլները՝ երկու անգամ բարակ։ Բանջարեղենը համեմել։
Ձևամանը պատել բուսայուղով և օղակաձև կտրատած բանջարեղենը դասավորել ձևամանի մեջ այնպես, ինչպես պատկերված է նկարում, ապա լցնել սոուսը և քերած պանիրը։
Ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճան տաք ջեռոցում՝ 10 ր․։ Ահա և վերջ։ Արագ և անչափ համեղ։ Համոզված եղեք այն դուր կգա բոլորին։ Բարի ախորժակ։