Կարո՞ղ եք կռահել ո՞ր դերասանուհու մանկության լուսանկարն է

Թերթելով ընտանեկան ալբոմը՝ մանկության լուսանկարների հատվածում դադարը երկար է տևում։ Այդ թղթի փոքրիկ կտորը մեզ տեղափոխում է երանելի տարիներ։ Մանկության լուսանկարներում պատկերված յուրաքանչյուր դետալ զգացմունքային հիշողություններ է առաջ բերում։

Անգամ այդ օրվա բուրմունքն է կարծես ինչ-որ անկյունից գալիս։ Եվ այդպես մեր երևակայական մթնոլորտում կրկնվում են անցյալի անմոռանալի հուշերը և ջերմացնում մեր հոգիներն ու սրտերը։ Ներկայացված լուսանկարում դերասանուհի Անուշկա Մարգարյանի մանկության անմոռանալի հուշերից մի փոքրիկ պատառիկ է։

Անուշկան հանրությանը ճանաչելի դարձավ սերիալներից։ Էկրաններից այն կողմ դերասանուհին կյանքով լեցուն, ընկերասեր և հետաքրքիր անհատ է։ Նա իրեն բաժին հասած դերերը հիանալի է կերտում։

Անուշկան հարցազրույցներից մեկում նշել է, որ շատ հաճախ հեռուստադիտողը իրեն չի ընկալում առօրյա կյանքում և վերաբերվում է այնպես, ինչպես սերիալում է ճանաչում։

Դա խոսում է այն մասին մասին, որ դերասանուհին հիանալի է խաղում դերերը և հեռուստադիտողը հավատում է նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями: