Նաիրա Մովսիսյանը խոսել է ծննդյան օրը չնշելու պատճառի, ամուսնության առաջարկություն ստանալու մասին և ոչ միայն

Արտիստուհի Նաիրա Մովսիսայանն առաջին ամուսնությունից հրաշալի դուստր ունի։ Երեկ նրա տարեդարձն էր։ Նաիրան հարցազրույց է ունեցել և խոսել կողակցի, ամուսնության առաջարկության և տարեդարձը չնշելու մասին։ Նաիրան բոլորեց կյանքի 33 տարին։

Օրը չի նշել, քանի որ գտնում է, որ կան արժեքներ, որոնք արհամարհելն անթույլատրելի է։ Նա պատմում է, որ շատերի տղաները չեն վերադարձել և ճիշտ է գտել զսպվածություն ցուցաբերել՝ չնայած որ տարեդարձի օրը շատ է սիրում։ Նաիրան պատմում է, որ չնայած տարեդարձը չի նշել, սակայն սիրելին անկանկալ է մատուցել․ կեսգիշերն անց ծաղկեփնջով այցելել է դերասանուհուն։

Անակնկալ էր այնքանով, որ Նաիրայի սիրելին առողջական խնդրով պայմանավորված չպետք է գար, սակայն սիրելիի համար անտեսել է այն և շտապել շնորհավորել։ Մոտ ապագայում զույգը կամուսնանա։ Նաիրան արդեն ամուսնության առաջարկ է ստացել և համաձայնությունը տվել է փետրվարի 14-ին՝ մատանի նվիրելով սիրելիին։

Տարեցտարի աճող տարիքից դերասանուհին չի վախենում, հոգեպես քսան տարեկան է զգում։ «Քսանամյա Նաիրա Մովսիսյանին խորհուրդ կտայի՝ թեթև ապրել։ Կինը թույլ էակ է, պետք է նստի, իսկ իրեն մատուցեն», -ասում է դերասանուհին։

Հայտնիությունը նրան դուր է գալիս, սակայն արտիստուհին սրտնեղում է, որ հաճախ հայտնիության պատճառով չի ստացվում լինել այն խենթ խելառը, որն ունի ներսում։

Понравилась статья? Поделиться с друзьями: