«Շարունակե´ք քուջուջ անել` որտեղ կարող եք․․․»․ փորձել են կոտրել Թեհմինա Վարդանյանի օգտահաշիվը․ նա մեղադրում է իշխանավորներին

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում տեղեկացրել է ֆեյսբուքյան իր ընկերներին, որ փորձ է կատարվում կոտրել իր սոցիալական օգտահաշիվը և ենթադրում է, որ ինչ-որ պահի կարողացել են կոտրել։

Այդ խնդրի մասով, ըստ երեևույթին, մեղադրում է իշխանավորներին։ Նա տեղեկացնում է իր ընկերներին, որ տարօրինակ հաղորդագրության դեպքում տեղեկացնել իրեն։

Գրառման վերջում Թեհմինան մեղադրել է «իմքայլականներին» և քննադատության ենթարկել։ Նա մասնավորապես գրել է․ «Ընկերներ, փորձում են կոտրել և ամենայն հավանականության, ինչ-որ պահի կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը:

Անվտանգության միջոցներ արդեն իսկ ձեռնարկել եմ: Այնուամենայնիվ, եթե որևէ տարօրինակ հաղորդագրություն, զանգ կամ այլ բան նկատել եք` խնդրում եմ իմաց տալ: «Հարգելի» իշխանավորիկներ, վերջին շրջանում Ձեր որևէ ցածր քայլ այլևս ինձ համար բացահայտում չի:

Դա Ձեր բնությունն ու էությունն է: Շարունակե´ք քուջուջ անել` որտեղ կարող եք: Քուջուջ անում են հավերը` ակնկալիքով, որ որդ կգտնեն և կլցնեն քարաճիկը: Բարի ախորժակ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: