Բանջարեղենային գունագեղ ընթրիք, որի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի 10 րոպե

Ինչքան կարևոր է ուտեստի համը, այնքան էլ կարևոր է նրա տեսքը։ Ժամանակակից աշխարհում ճաշի, նախաճաշի կամ որևէ այլ առիթով բացված սեղանի գեղեցկությունը կարևորագույն բաղադրիչ է դարձել։ Բարձր է գնահատվում  գունագեղությունն ու դասավորվածությունը։ Առաջարկում  ենք ընթրիքին պատրաստել գունային գեղեցիկ համադրությամբ բանջարեղենային ուտեստ, որը կգոհացնի ձեզ և ձեր ընտանիքին։

Անհրաժեշտ է՝

Դդմիկ — 1 հ․

Սմբուկ — 1 հ․

Լոլիկ — 3 հ․

Կարտոֆիլ — 2-3 հ․

Պանիր Մոցարելլա — 300 գ

Սոուսի համար անհրաժեշտ է՝

Քերած լոլիկ — 300 գ

Աղ, պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի

Դդմիկը, սմբուկը և լոլիկը անհրաժեշտ է կտրատել օղակաձև միևնույն չափի՝  մոտավորապես հինգ մմ, իսկ կարտոֆիլները՝ երկու անգամ բարակ։ Բանջարեղենը համեմել։

Ձևամանը պատել բուսայուղով և օղակաձև կտրատած բանջարեղենը դասավորել ձևամանի մեջ այնպես, ինչպես պատկերված է նկարում, ապա լցնել սոուսը և քերած պանիրը։

Ծածկել փայլաթիթեղով և եփել  180 աստիճան տաք ջեռոցում՝ 10 ր․։ Ահա և վերջ։ Արագ և անչափ համեղ։ Համոզված եղեք այն դուր կգա բոլորին։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: