«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունը ինձ վրա ավարտվի»․ Հովհաննես Ազոյանը պատասխանել է բոլոր վիրավորանքներին

Դերասան Հովհաննես Ազոյանը վերջին շրջանում հաճախ է քննադատությունների արժանանում։ Նրան քննադատում են հիմնականում քաղաքական հայացքների համար։

Հովհաննեսի գրառումներից և, առհասարակ, նրա գործողություններից տեսանելի է նրա իշխանամետությունը։ Երեկ երեկոյան հանրությանը և ողջ սոցհարթակը ցնցել էր Ազոյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան օգտահաշվում։

Ալիևան հրապարակել էր ամուսնու՝ Հադրութ այցի վերաբերյալ տեսանյութ։ Հենց այդ տեսանյութն էլ  մեկնաբանել էր Հովհաննես Ազոյանը։ Նա գրել էր, որ Ալիևի դեմքին վերջապես խաղաղություն է տեսնում և աշխարհին խաղաղություն է մաղթել։

Նրա կատարած գրառմանն արձագանքել են հայ օգտատերերը, ինչին դերասանը պատասխանել է, որ թող բոլորի դեմքին խաղաղություն լինի և զոհվածների հոգիներին նույնպես։ Ազոյանի մեկնաբանությունից վայրկյաններ անց այդ գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։ Հասարակության տարբեր շերտեր քննադատությունների տեղատարափ սկսեցին և այն վերածվեց վիրավորանքների։

«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունը ինձ վրա ավարտվի։ Խաղաղությունը տիրի մեր սրտերին»,- բոլոր քննադատություններին ու վիրավորանքներին ֆեյսբուքյան իր օգտահաշվում պատասխանել է Հովհաննես Ազոյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: