Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում հայտնի «Գուչիի մոդել»-ը․ ուշագրավ մանրամասներ նրա կարիերայից

Մեկ տարուց ավելի է, ինչ Արմինե Հարությունյանին ճանաչում են որպես «Գուչիի մոդել»։ Քսաներեքամյա աղջիկը մասնագիտությամբ նկարչուհի է։ Արվեստի մարդը  պատահականորեն հայտնվեց արվեստի մեկ այլ ճյուղում՝ նորաձևության արվեստում։

Գեղեցիկ մի օր Բեռլինի փողոցներում  նրան են մոտենում նորաձևության ներկայացուցիչներ և առաջարկում ֆոտոշարք իրականացնել։ Հետագայում արդեն Արմինեն մոդելային աշխատանքի առաջարկություն է ստանում համաշխարհային ճանաչում ունեցող Գուչի նորաձևության տնից և հրավիրվում ցուցադրության։ Մոդելը Բեռլինում ճամփորդում էր։

Հետագայում՝ առաջին ցուցադրությունից հետո, հայ մոդելը պատմում, որ այդ մասին անգամ չէր էլ մտածում, որ կարելի է երազել։ Ցուցահանդեսից հետո լուրն արագ հասնում  է հայրենիք և նրա լուսանկարները լայն տարածում են ստանում։

Հայրենակիցները մեկնաբանություններում լայն քննարկումներ են սկսում․ ոմանք կարծում էին, որ աղջիկը բավականին գեղեցիկ չէ և զարմանում, որ աշխարհահռչակ բրենդը նրան որպես մոդել  ներգրավել է Գուչի նորաձևության տուն, իսկ ոմանք էլ Արմինեին համարում էին իսկական մոդելային կերպար։

Ներկայացրել ենք հայ մոդելի լուսանկարները, որոնք ինքը հանրայնացնում է իր օգտահաշվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: