«Այդ օրը տխուր էի, տեսա նրա նամակը. գրել էր, որ կշփվեր ինձ հետ, եթե ես․․․»․ Գոհար Ավետիսյանը պատմել է ամուսնու հետ ծանոթության մասին

Հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի է  նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր  երկրներում։ Նա ինսթագրամյան իր օգտահաշվում չափազանց ակտիվ է։ Ինսթագրամի պատմություններ բաժնում, որտեղ տեղեկությունը 24 ժամյա հասանելիություն ունի, նա ներկայացնում և պատմում է իր հետևորդներին իր կյանքի դրվագները։

Նա բավականին մեծ լսարան ունի։ Գոհարը հաճախ է հետևորդների հետ շփումներ կազմակերպում հարց ու պատասխանի միջոցով։ Եվ հնարավորինս անկեղծ է պատասխանում հարցերին։ Այս անգամ դիմահարդարին խիստ անձնական հարց են ուղղել։ Հարցն ուներ հետևյալ բովանդակությունը․ «Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր ամուսնու հետ»։

Դիմահարդարը տարբեր առիթներով մի քանի անգամ նշել էր, որ ամուսինը չի սիրում հանրային լինել։ Գոհարի հետևորդների այդչափ մեծ հետաքրքրությունն էլ երևի հենց դրա հետ է կապված․ Գոհարի լուսանկարներում և տեսանյութերում ամուսնու բացակայությունը։

Սակայն վերջերս մի քանի լուսանկարներում և տեսանյութերում նկատելի է նրա ներկայությունը։ Իսկ ծանոթության վերաբերյալ հարցին Գոհարը պատասխանել է․ «Մենք ծանոթացել ենք Ինստագրամի միջոցով:

Նա տեսել է իմ տեսանյութը, սիրահարվել և գրել ինձ: Ես, իսկապես, չեմ կատակում: Այդ օրը տխուր էի, մտածում էի՝ ինչ միայնակ եմ, ձանձրալի է: Տեսա նրա նամակը. գրել էր, որ եթե ավելի հասարակ լինեի, կշփվեր ինձ հետ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: