Արդեն տեղեկացրել էինք, որ շաբաթներ առաջ ծնվել է Լիլիթ Մուրադյան և Վահե Խանամիրյան զույգի որդին։ Զույգը որդուն Միքայել անունն է շնորհել։ Լիլիթն այժմ զբաղված է բալիկի խնամքով։ Եվ հաճախ է լուսանկարներ հանրայնացնում իրենց ամենօրյա զբոսանքից։
Այս անգամ հաղորդավարուհին լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ մանկասայլակով զբոսնում են։ Լուսանկարներին կից գրառել է թռչող տարիների մասին և եզրահանգել այն մտքին, որ պետք է կանգ առնել և չմտածել, այլ ապրել։
Նա մասնավորապես գրել է․ «Տարիներն անցնում են արագ, ավելի արագ քան մենք կարող ենք պատկերացնել, որքան մեծանում ենք, այնքան ժամանակն անհամբեր է, թերթում ես նկարներ։
Թվում է՝ երեկ էր, բայց տարի կամ ավել է, իսկ մենք անվերջ փնտրում և սպասում ենք, հարմար պահի, հարմար առիթի, բարակ թելով մշտապես կառչած ենք անցյալից, անվերջ հիշում ենք, վերլուծում, սկսում փնտրել՝ ե՞րբ և որտե՞ղ ենք սխալվել, իսկ ներկան չենք էլ նկատում, քանի դեռ անցյալ չի դարձել։
Երեկ թվում էր՝ վաղվան շատ կա, այսօր հասկացա, որ կորցրել եմ իմ երեկը, քանի որ անվերջ մտածում եմ անցյալի և ապագայի մասին, սակայն անցյալը էլ հետ չես բերի, ապագան ձեռքերումս չէ, մնում է միայն այս պահը, մնում է կանգ առնել ու չմտածել, ապրել…այնքան, որքան Աստված կկամենա…և իսկապես, ինչ լավ է, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը»: