Թե ինչպե՞ս է տասնամյա Արմեն Պետրոսյանը փրկել խաղընկերների կյանքը, մանրամասնում է մայրը

Արմավիրի մարզում տասնամյա պատանու հերոսության պատմությունն տարածում գտավ համացանցում։ Փորձենք մանրամասնել պատմությունը։

Հերոսություն գործած, ապա մարզպետարանից պարգևատրված տասնամյա Արմեն Պետրոսյանի մայրը՝ Ագապին, պատմել է, որ տղան օրեր շարունակ սթրեսի էր ենթարկված։ Խաղընկերոջ խեղդվելու տեսարանը անդադար աչքի առաջ էր, թե ինչպես է տղան ջրում տանջվում, քանի անգամ սուզվել ու բարձրացել է։

Նա մանրամասնել է․ բերքահավաքից տուն էր գալիս։ Որդին վազելով, շնչակտուր մոտեցել է։ Ագապին նկատել է, որ չափազանց վախեցած է երեխան և չէր ստացվում խոսել։ Ջրանցքում խեղդվելիս են եղել 2 երեխա։

Արմենը քարից թել է կապել և նետել ընկերներին։ Նրանցից մեկը անմիջապես բռնել է և դուրս եկել, իսկ մյուս տղային ալիքները քշել են դեպի հակառակ կողմը։ Արմենն այնքան է բղավել, մինչև մոտակայքից լսել են և շտապել օգնության։ Երեխային փրկել են բավականին ուշ, վերջին պահին։

Նա գրեթե խեղդվում էր։ Արմենի մայրը պատմում է, որ 2 տղաներն էլ լավ են զգում, բարդություններ չունեն։ Դեպքը ամռանն է եղել, բայց պատանի հերոսը պարգևատրվել հիմա՝ պայմանավորված համավարակով և պատերազմով։

Понравилась статья? Поделиться с друзьями: