Սիրուշոն սոցիալական իր հարթակում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա հանդես է գալիս տարաբնույթ հրապարակումներով և հետաքրքրություն ներկայացնող գրառումներով, որտեղ անդրադարձ է կատարում բազմապիսի թեմաների։
Վերջին շրջանում Սիրուշոն նաև ակտիվ աշխատանքային գործունեություն է վարում։ Նա մի քանի տեսահոլովակի պրեմիերաներ ներկայացրեց, որոնք իր հադիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց։ Շատ հաճախ հայ հասարակության մի հատված քննադատում է երգչուհուն այն բանի համար, որ նրա գրառումները հիմնականում անգլալեզու են և հազվադեպ է հայալեզու գրառումներ կատարում։
Այս անգամ երգչուհին գրառման տեսքով բացատրել է անգլալեզու գրառումների պատճառը և այն համեմել է իր գեղեցիկ լուսանկարով։ Լուսանկարում երևում է Սիրուշոյին հատուկ նրբաճաշակությունը։
Գրառման մեջ երգչուհին մասնավորապես գրել է․ «Ինչո՞ւ են գրառումներս հաճախ անգլալեզու։ Քանի որ ունեմ տարբեր ազգերի հետևորդներ ու երկրպագուներ և փորձում եմ նրանց էլ ծանոթացնել մեր երկրի ու մշակույթի հետ»:
Այնուհետև ավելացրել է «շատ պարզ» հեշթեգը։ Մեկնաբանություններում նրա երկրպագուները ողջունել են այդօրինակ մոտեցումը։