«Լոնդոնի մետրոյում «գովազդային» արշավներով Ադրբեջանն ամրագրում է իր հաղթանակը»․ Աշոտյանը Շուշին ադրբեջանական քաղաք ներկայացվող գովազդային վահանակների մասին

Ժամեր շարունակ տարածվում են լուսանկարներ, որոնք արվել են Լոնդոնի մետրոյում։ Դրանք գովազդային վահանակներին ամրացված պաստառներ են բերդաքաղաք Շուշիի նկարներով։

Եվ ամենացավալին կայանում է նրանում, որ նկարներում Շուշին ներկայացված է՝ որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Լուսանկարները տարածել են Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցները։ Այս իրողության վերաբերյալ գրել է Արմեն Աշոտյանը և արտահայտել սեփական կարծիքը։

Նա գրել է, որ նյարդայնացել նկարները դիտելով։ «Չկասկածեք, որ սա Լոնդոնով չի սահմանափակվելու։ Նման քայլերով Ադրբեջանն ամրագրում է իր հաղթանակը, որ նվիրեց իրեն վերարտադրվելու քոս ընկած թրքահպատակ վիժվածքը։

Մինչև Ադրբեջանը միջազգային հարթակներում Արցախն իրենով է անում, դավաճան սրիկան մեզ շեղում է «ընտրություններով»»,- գրել է Աշոտյանը: Լուսանկարները արագորեն տարածվում են սոցիալական տարբեր հարթակներում։

Մեկնաբանություններում աշխարհասփյուռ հայությունը զայրույթն է ցուց տվել և մատնացույց արել անարդարությունը և աշխարհով մեկ այդքան մեծ տարածում գտած անտարբերությունը, ինչպես նաև նշել, որ աշխարհով մեկ սփռված հայերին այդօրինակ պաստառներով չեն խաբի և անցյալը մոռացության չեն տա։

Понравилась статья? Поделиться с друзьями: