Դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները տեղափոխվել և բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։ Ամուսիններն աշխատանքային գործունեություն են սկսել ․ կազմակերպում են հանդիսություններ։ Մանոն և Սարգիսը ինսթագրամյան օգտահաշիվներում ակտիվ են:
Նրանք հետևորդների հետ կիսվում են զանազան, տարաբնույթ հրապարակումներով և ցույց տալիս՝ ինչպիսին է իրենց կյանքը նոր միջավայրում։ Հանդես են գալիս գրառումներով, որտեղ պատմում են դժվարությունների, ուրախ ու երջանիկ պահերի և կյանքի մասին։ Սարգսի ընտանիքը անչափ երջանիկ և օրինակելի հայկական ընտանիք է, որտեղ մեծանում են երկու դուստր։
Այս անգամ Սարգիս Գրիգորյանը աղջիկների հետ համատեղ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել և մակագրել․ «Արագ են մեծանում երեխաները և ընդհանրապես կյանքն է արագ հոսում։
Արդեն դժվար է գրկել նրանց։ Հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը՝ ձագուկներդ թևերը բացեն, ճախրեն սեփական ճշմարտությունը։
Մինչ այդ կարող ես ամեն վարկյանը կանգնեցնել և հավերժացնել։ Փողի , փառքի հետևից ընկնելով՝ չմոռանաքա կարևորի մասին»: