Անահիտ Կիրակոսյանն անսպասելի նորություն է հայտնել․ «Անտանելի»

Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին երաժշտության բնագավառում հետևորդներն արդեն հասցրել են տեսնել։ Նա հաճախ է կիթառի հնչյունների ներքո տարաբնույթ երգեր կատարում, ինչն անչափ ուրախացնում է իր հետևորդներին։

Դերասանուհին բավականին հաճախ է երեկոյան ժամերին ինսթագրամյան ուղիղ եթերում նվագում և երգում։ Անահիտն ինսթագրամյան իր օգտահաշվում անչափ ուրախալի լուր է հայտնել։

Նա հանրայնացրել է լուսանկարներ և կարճ գրառում կատարել, որտեղ նշել է, որ նորություն ունի և շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա արժանվույնս գնահատելու դերասանուհու, երգչուհու աշխատանքը։

Նա մասնավորապես գրել է․ «Շուտով գալիս է նորը․․․ Սպասո՞ւմ եք»։ Գրառմանն ավելացրել «այլ», «ուրիշ», «նոր երգ», «անտանելի» հեշթեգերը։ Հրապարակումից ենթադրվում է, որ Անահիտի հանրայնացրած լուսանկարները տեսահոլովակից են և իր երկրպագուներին գեղեցիկ տեսահոլովակ է սպասվում։

Նրա հետևորդները մեկնաբանություններում իրենց ուրախությունն են արտահայտել երգչուհու նորության առիթով և հանդես են եկել ջերմ և գեղեցիկ գրառումներով։ Դերասանուհու երկրպագուները անհամբերությամբ են սպասում նրա նորությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: