Այսօր լեգենդար արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն ․ մանրամասներ նրա մասին

Այսօր լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է։ Արտիստուհին ծնվել է 1928 թվականին, Բուխարեստում, իսկ արդեն Հայաստանում էր 1946 թվականին։ Ապրել և հայ հասարակությանն ուրախացրել է 87 տարի։

Թատրոնը սիրել է անմնացորդ։ Մի առիթով արտիստուհին խոսել է թատրոնի կարևորության մասին և ընդգծել ու կարևորել թատրոնասեր ղեկավարության մեծ դերը թատրոնի կյանքում։ Նա պատմել է, որ մեծ պատվով  ու ակնածանքով է վերաբերվում  Արտավազդ Բ-ի անվան մրցանակին, քանի որ նա է սկսել զարգացնել թատրոնը Հայաստանում, որովհետև սիրել է այն։

Իսկ երբ ղեկավարը սիրում է թատրոնը, ապա ամեն բան անում է նրա զարգացման համար։ Դերասանուհին անգամ մեծ տարիքում ոչ մի վայրկայնով չհեռացավ թատրոնից ու մշակույթից։

Նա գրել է «Իմ կյանքի հեքիաթը» գիրքը։ Վարդերեսյանը գտնում էր, որ հեքիաթը մեր ներսում է, յուրաքանչյուրս ունենք մեր հեքիաթը։ Նա բազմաթիվ դերեր է կերտել, որոնք հիացմունք են առաջացրել ։

Տարբեր առիթներով դերասանուհին նշել է, որ տարբեր ազգերի կանաց է կերտել, սակայն դրանք կերտվել են հայ կնոջ պատկերացմամբ։ «Ինձ համար հայ կինը միշտ մնացել է առեղծվածային»,- ասել է Վարդուհի ՎԱրդերեսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: