Ռուսաստան և Ամերիկա պետությունների միջև հասունացած սկանդալը գնալով զարգանում է։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո , երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը մեղադրել էր Պուտինին Ամերիկայի ընտրություններին միջամտելու հետ կապված։
Նա նշել էր, որ եթե հաստատվի վերոնշյալ մեղադրանքը և կարողանան ունենալ փաստեր, Պուտինը պատասխան պետք է տա այդ ամենի համար, ինչպես նաև հավելել էր, որ շատ ավելի լավ է ճանաչում Պուտինին և նրա հետ երկար հեռախոսազրույցի ժամանակ այս ամենը ասել է անձամբ իրեն, իսկ լրագրողի հարցին, թե համարո՞ւմ է Պուտինին մարդասպան, Բայդենը պատասխանել էր՝ այո։
Բայդենի նմանօրիակ պատասխանը մեծ աղմուկ էր բարձրացրել, սակայն ՌԴ առաջնորդը ի պատասխան ԱՄՆ նախագահին առողջություն էր մաղթել և ասել, որ ամեն մարդ ինչ ասում է իրեն է ասում և խոսում սեփական անձի մասին։
Սպիտակ տունը այս առիթով չի պարզաբանել, նշել է, որ նախագահը շատ զբաղված է, եթե մտածենք և եզրահանգումների գանք, անպայման կհրապարակվի։