«Երբ Բենի քունը տանում է և ես խանգարում եմ․․»․ դերասանի կինը հրապարակել է ամուսնու կիսաքնած լուսանկարը

Երկու ամիս առաջ սիրված դերասան Բեն Ավետիսյանը և դիմահարդար Դիանա Տոնոյանը հայտնեցին իրենց ամուսնության մասին։ Նրանք դա արեցին  հարսանեկան լուսանկար հանրայնացնելով։

Օգտատերերը ամուսնական այս զույգի հանդեպ բավականին մեծ համակրանք ունեն։ Ամուսինները սոցիալական հարթակներում ակտիվ են և հաճախ են հանդես գալիս հետաքրքիր և գեղեցիկ լուսանկաների, տեսանյութերի հրապարակմամբ և համեմում այն ոչ պակաս հետաքրքրական գրառումներով։

Հարսանեկան արարողությունից հետո զույգը մեկնել էր հանգստի և հաճախ էր կիսվում լուսանկարներով։

Այս անգամ դերասանի կինը մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ զույգը կարծես թե օդանավում է և Բենը հոգնած ուզում է քնել, իսկ կինը նրան  խանգարում է։

Այդ մասին լուսանկարին Դիանան գրառում է կցել։ Նա մասնավորապես գրել է․ «Երբ Բենի քունը տանում է և ես խանգարում եմ, որ քնի»:

Մեկնաբանություններում Դիանայի հետևորդները հանդես են եկել գեղեցիկ գրառումներով և էմոջիներով։ Իսկ ավելի վաղ դերասանի կինը իր օգտահաշվում հանրայնացրել էր իր լուսանկարները։

Понравилась статья? Поделиться с друзьями: