Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ինսթագրամյան իր օգտահաշվում հաճախ է իր հետևորդների հետ կիսվում առօրյայով և ներկայացնում ընտանեկան զանազան իրավիճակներ։
Այս անգամ գեղեցկուհին ցույց է տվել, թե ինչպես են անցնում երեկոները երեխաների հետ։ Նա հանրայնացրել է լուսանկարներ, որտեղ երեխաները մայրիկի ջերմ գրկում են։
Լուսանկարներին Լուսինեն կցել է գրառում, որտեղ պատմել է, որ երեկոյան հոգնածությունը օգնում են մոռացության մատնել միայն երեխաները։
Նա մասնավորապես գրել է․ «Երբ իսկապես շատ հոգնած տուն ես գալիս, տեսնում ես այս հրաշք փոքրիկ մարդուկներին, մոռանում ես ամեն ինչ: Եվ ամեն ինչ դառնում է միանգամից խաղաղ և հանգիստ»:
Լուսինեի երկրպագուները անտարբեր չեն գտնվել և մեկնաբանություններում արտահայտել են իրենց հիացմունքը գեղեցկուհու գեղեցիկ ընտանիքի նկատմամբ։ Իսկ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը հանրայնացրել էր սեփական լուսանկրաները՝ դեղին կակաչների գարնանային նուրբ փունջը ձեռքին։
Լուսանկարին կցել էր հետևյալ գրառումը․ «Եվ կապ չունի, որ պատուհանից դուրս անձրև է գալիս: Երեւանում գարնանային տրամադրություն ու դրա հետ նոր սպասումներ կան»։