Շատերը կհիշեն Անի Քրիստիին։ Մի քանի տարի է, ինչ լուռ է երգչուհին։ Օրեր առաջ Անին նշել է կյանքի երեսունհինգերորդ տարին։ Այս առիթով հարցազրույց է տվել և պատասխանել հետաքրքրություն առաջացնող հարցերի։
Կյանքի 35-րդ տարում երգչուհին կարևոր է համարում է ոչ թե թվերը, այլ բարությունը, մաքրությունը, պարզությունը։ Հարազատների, ընկերների բարեմաղթանքների հիմնական մասը անձնական բնույթ են ունեցել, մասնավորապես՝ մայրանալու։ «Այս տարի արդեն տրամարդված եմ մայրանալու և հույս ունեմ, որ այդ օրհնությունը երկինքը ինձ կպարգևի»,- հայտնել է Անին։
Նաև պատմել է, որ նոր մասնագիտություն ունի․ պրոֆեսիոնալ մեյքափ արտիստ է, սակայն համաճարակը թույլ չտվեց աշխատանքային գործունեություն սկսել։ Իսկ երգարվեստում տևական դադարի վերաբերյալ հայտնել է, որ տարիներ առաջ էլ ակտիվ երգչուհի չի համարվել և գործում կարևորում է տրամադրվածությունը։
Պատմում է, որ քանիցս փորձել է ստիպելով կատարել որևիցե երգ, սակայն չի ստացվել։ Նկատում է, որ այդպիսի տրամադրվածությամբ կատարումներն ինքն անգամ լսել չի ուզում, ինչպես կլսի հանդիսատեսը։ Պատմում է, որ նոր երգեր ծնվել են, վստահեցնում է՝ առաջիկայում կհանձնվեն հանդիսատեսի դատին։ Երգերի մեջ առանձնացնում է տատիկին նվիրված երգը։ Այն անվանկոչված է «Մամ»։
Անին նշում է, որ տատիկին մայրիկ է կոչել տարիքային հարաբերությամբ պայմանավորված։ Տատիկի կյանքից հեռանալը երգչուհուն մեծ հարված է հասցրել և էմոցիոնալ ապրումներն հանգեցրել են երգի ծննդին։