Ի՞նչ է պատմում Ալեն Սիմոնյանը Արագածոտնի մարզ կատարած այցից

Երկիրն այս խճճված վիճակից դուրս բերելու համար առաջին քայլը ղեկավարությունը արդեն կատարել է։ Այն է՝ արտահերթ ընտրությունները։

Սակայն պակաս կարևոր չէ նաև րոպե առաջ անցնել բնականոն կյանքին։ Կառավարությունը, կարծես թե, փորձում է գնալ այդ ճանապարհով․ ՀՀ վարչապետը կառավարության որոշ անդամների հետ այցելություն է կազմակերպել Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու այս փուլում մարդկանց տրամադրվածությանը, խնդիրներին և, իհարկե, այցելություն զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Այցի ողջ ընթացքում ներկա էր նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով իր տպավորություններով կիսվել է  սոցիալական իր հարթակում։

Նա լուսանկարներ է հանրայնացրել և կցել գրառում, որտեղ մասնավորապես գրել է․ «Այսօր ամբողջ օրը հնարավորություն եմ ունեցել Վարչապետի հետ շրջել Արագածոտնի մարզի մի շարք գյուղերով:

Հողի հետ աշխատող հարյուրավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, մայրերի ժպիտ ու օրհնանք եմ լսել: Ամեն բան գիտեն, ամեն բան հասկանում են, նենց հարցերի պատասխաններ են տալիս, որ քաղաքական գործիչները չեն կարող:

Այնքան բան գիտեն, որ ամեն մեկից սովորելու բան ունենք: Ապշած եմ մեր ժողովրդի իմաստության չափից ու տեսակից»։

Понравилась статья? Поделиться с друзьями: