Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը օրեր առաջ ինսթագրամյան իր օգտահաշվում երկրպագուներին տեղեկացրել էր, որ դերասան Արտյոմ Կարապետյանի հետ նորություն ունեն իրենց երկրպագուների համար։
Օգտատերերը մեծ ուրախությամբ էին ընդունել լուրը և մեկնաբանություններում նշել էին, որ անհամբերությամբ են սպասում։ Այսօր ժամեր առաջ Գոռ Հակոբյանն ինսթագրամյան իր օգտահաշվում հայտնեց սպասված նորությունը։ Նա Արտյոմ Կարապետյանի հետ նոր երգի պրեմիերա են ներկայացրել։
Երգը կոչվում է «Համոյա»։ Բառերի և երաժշտության հեղինակը ինքն է՝ Գոռը։ Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը (Մենչ)։
Երգը հումորային է և ըստ հայկական ավանդույթի՝ «աղջիկ ուզելու» մասին։ Տեսահոլովակում՝ որպես հերոսներ մասնակցություն են ունեցել հայտնի և սիրված դերասան Լևոն Հարությունյանը և այլ հայտնի դեմքեր։
Երգչի և՛ յութուբյան ալիքում, և՛ սոցիալական այլ հարթակներում մեկնաբանություններում օգտատերերը ողջունել են տեսահոլովակի գաղափարը, հանդես եկել գեղեցիկ և ջերմ գրառումներով, ինչպես նաև շնորհավորել երգիչներին պրեմիերայի կապակցությամբ։