Երբ հյուրերն արդեն թակում են դուռը և ժամանակ չկա թեյի կամ սուրճի հետ համեղ թխվածք հյուրասիրելու, ապա պահպանեք ներկայացված բաղադրատոմսը, որը չափազանց դյուրին է պատրաստելը։ Բաղադրամասերը կգտնվեն յուրաքանչյուրի տանը։ Այս փափուկ, նորբ և անչափ համեղ թխվածքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի տասնհինգ րոպե։
Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 3 հ․
Շաքարավազ — 1 բաժակ
Կաթ — 1 բաժակ
Բուսայուղ — 0,5 բաժ․
Ալյուր — 2 բաժ․
Փխրեցուցիչ — 10 գ
Վանիլին՝ ըստ ճաշակի
Կակաո — 2 ճ․գ․
Ջուր — 2 ճ․գ․
Մի կտոր կարագ ձևամանը պատելու համար
Մի կտոր շոկոլադե սալիկ
Հավկիթները հարել, լցնել շաքարավազը։ Հարել մինչ շաքարավազն ամբողջությամբ կհալվի, ապա լցնել կաթը, հետո բուսայուղը։ Ալյուրը և փխրեցուցիչը միախառնել և միասին անցկացնել մաղով՝ ավելացնելով ստացվածինին, լցնել վանիլինը և շարունակել խառնել մինչ կստացվի թթվասերի խտության զանգված։
Կակաոն և ջուրը միախառնել , այնուհետև խմորը բաժանել երկու հավասար մասերի ։ Մի մասին ավելացնել ստացված կակաոն։ Յուղաթղթով նախապատրաստած ձևամանը պատել կարագով, մեջտեղում դնել հրակայուն բաժակ և 2 երանգների խմորները լցնել ձևամանի մեջ։
Թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ 30-35 ր․։ Հավատացեք անչափ համով թխվածք է ստացվում։ Պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում․