Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը խոսել են ընտանեկան կյանքի, երեխաների դաստիարակության մասին և ոչ միայն․ լուսանկարներ

Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը ութ տարի է ամուսիններ են։ Ունեն 2 բալիկ՝ յոթ տարեկան Ռուզաննան և կյանքի 1-ին տարին բոլորած Արան։

Դերասանները TertamLife-ի հետ խոսել են ընտանեկան կյանքի, անձնական և երեխաների հետ հարաբերությունների մասին։ Ընտանիքում ամենաաշխույժ և ժպիտ առաջացնող անդամը ամենափոքրին է՝ Արան։ Մայրը պատմում է, որ ընտանեկան հարաբերություններում դժվար է լինում միմյանց չձանձրացնելը։

Նման իրավիճակներում Լուսինը խորհուրդ է տալիս ճամփորդել։ Դերասանուհին պատմում է, որ փորձում են ամուսիններով ըմբռնել իրավիճակը կամ փորձում են լուռ հասկանալ։ Իսկ երբեմն էլ իրավիճակի ըմբռնումը, վերլուծումը ամուսինները իրականացնում են 1 բաժակ կոնյակի շուրջ։

Լուսինը անդրադարձել է երեխաների հետ ունեցած բարդություններից։ Նշեց, որ Ռուզաննայի մոտ երբեմն ճգնաժամեր են լինում, որը կարող է առաջ գալ դասերի, մարդկային հարաբերությունների և այլնի հետ կապված։

Դերասանուհին, սակայն, նման խնդիրները տարիքային է համարում և փորձում է հարթել։ «Ամենաթողություն չենք սիրում,բայց և չենք էլ բարդույթավորում երեխաներին։ Երբ խիստ եմ ես, ամուսինս է փորձում փափուկ լինել և հակառակը, որ ճնշումը մեծ չլինի»,- ասաց Լուսինը։

Понравилась статья? Поделиться с друзьями: