Գոռ Հակոբյանը և Արտյոմ Կարապետյանը նոր երգի պրեմիերա են ներկայացրել

Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը օրեր առաջ ինսթագրամյան իր օգտահաշվում երկրպագուներին տեղեկացրել էր, որ դերասան Արտյոմ Կարապետյանի հետ նորություն ունեն իրենց երկրպագուների համար։

Օգտատերերը մեծ ուրախությամբ էին ընդունել լուրը և մեկնաբանություններում նշել էին, որ անհամբերությամբ են սպասում։ Այսօր ժամեր առաջ Գոռ Հակոբյանն ինսթագրամյան իր օգտահաշվում հայտնեց սպասված նորությունը։ Նա Արտյոմ Կարապետյանի հետ նոր երգի պրեմիերա են ներկայացրել։

Երգը կոչվում է «Համոյա»։ Բառերի և երաժշտության հեղինակը ինքն  է՝ Գոռը։ Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը (Մենչ)։

Երգը հումորային է և ըստ հայկական ավանդույթի՝ «աղջիկ ուզելու» մասին։ Տեսահոլովակում՝ որպես հերոսներ մասնակցություն են ունեցել հայտնի և սիրված  դերասան Լևոն Հարությունյանը և այլ հայտնի դեմքեր։

Երգչի և՛ յութուբյան ալիքում, և՛ սոցիալական այլ հարթակներում մեկնաբանություններում օգտատերերը ողջունել են տեսահոլովակի գաղափարը, հանդես եկել  գեղեցիկ և ջերմ գրառումներով, ինչպես նաև շնորհավորել երգիչներին պրեմիերայի կապակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: