Հայ մարզիկը ջախջախիչ պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին․ հայի իրական ուժն առանց բայրաքթարների

Հայաստան — Ադրբեջան հակամարտությունը երկար տարիներ շարունակվում է և շարունակվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, տարածքային հողի վրա, այլև սպորտի, մշակույթի և տարատեսակ հասարակական ոլորտներում և ինչքան էլ տարօրինակ հնչի, այս երկու երկրների միջև հակամարտությունն առկա է նաև  ազգայի խոհանոցներում։

Օրեր առաջ Բուդապեշտում սպորտային հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպման մասնակիցները Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն են եղել։

Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայազգի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 9-0 հաշվով հաղթանակ է տարել։ Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևը ջախջախիչ պարտություն  է կրել։ Մրցաշարի տեսանյութը հայկական սոցիալական տիրույթներում մեծ տարածում է գտել և հայ մարզիկով հպարտանալու ևս մեկ առիթ տվել։

Աշխարհասփյուռ հայությանը ոգևորիչ տեսանյութը հպարտության զգացումով է պատել։ Հայ օգտատերերը հանդես են եկել ջերմ գրառումներով և Վազգեն Թևանյանին բազկին անսպառ ուժ մաղթել։

Տեսանյութը վառ ապացույց է, որ հայի ուժն անսպառ է ու կայուն և իրական ուժը սա է՝ առանց բայրաքթարների։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: