«Ախթամար» հեռուստասերիալից հայտնի դերսասանուհի Լիլիթ Սարգսյանը խոսել է 18 տարեկանից աշխատելու, ցածր վարձատրությունից և ոչ միայն

«Ախթամար» հեռուստասերիալից հայտնի դերսասանուհի Լիլիթ Սարգսյանը հարցազրույց է տվել և խոսել տարաբնույթ հարցերի մասին, որը կներկայացնենք ստորև։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հեռուստասերիալն օրերս ավարտվեց։ Լիլիթը պատմում է, որ աշխատում է տասնութ տարեկանից։ Առաջին աշխատանքը եղել է երեխաներին ուրախացնելը, որի համար վարձատրվել է մոտավորապես տասնչորս հազար դրամ։

Երիտասարդ դերասանուհին նշում է, որ ծնողները դեմ են եղել նրա աշխատելուն, սակայն բնավորության համառության շնորհիվ կարողացել է հասնել ուզածին։ Մուլտհերոսների կերպարում Լիլիթն աշխատել է մի քնաի ամիս, իսկ հետո առաջին անգամ էկրաններին երևացել է  «Պատվից առավել» հեռուստասերիալում:

Նշում է, որ վաղ տարիքից աշխատելն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Բացասական է համարում այն, որ շատ բան չի հասցնում անել, իսկ դրականն այն է, որ վաղ տարիքից անհատը հասկանում է դրամի արժեքը։ Դերասանուհին իր մասին խոսելիս՝ նշում է, որ լավատես է և հորդորում է բոլորին մաքրել իրենց շրջապատը հոռետեսներից։

Լիլիթն ասում է, որ իր կյանքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նման մարդիկ, սակայն նա հեշտությամբ է կարողանում ազատվել նրանցից։ Պնդում է, որ իր կողքին նախընտրում է տեսնել գաղափարակիցներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: