Երևի շատերը կհիշեն «Կյանք ու կռիվ» ֆիլմից հանրությանը ճանաչելի դարձած դերասանուհի Էլեն Սարգսյանին։ Հանրությունը դերասանուհուն սիրեց նաև «Շիրազի վարդը» հեռուստասերիալից։ Սերիալում կերտել է գլխավոր հերոսուհուն։
Ոմանց կողմից սերիալը սիրվեց նրա շնորհիվ։ «Կյանք ու կռիվ» ֆիլմում Էլենը հրաշալիորեն կերտում էր խուլ ու համր Սոֆիին։ Օրերս տեղի է ունեցել դերասանուհու հարսանիքը։ Այս մասին տեղեկացել ենք երգչուհի Սոնա Ռուբենյանի սոցիալական հարթակից։
Պատմություններ բաժնում հանրայնացրել էր Էլենի հետ համատեղ լուսանկար և մակագրել․ «Շնորհավոր, արև ջան, անսահման երջանիկ եղիր»։
Ռուբենյանը հանրայնացրել էր հարսի պարից հատված։ Հարսնացուն պարի համար ընտրել էր «Կանչում եմ արի, արի» ժողովրդական երգը։ Էլենն ամուսնացել է Վահանի հետ։ Նրանց նշանադրությունը տեղի էր ունեցել ամռանը։
Մի առիթով դերասանուհին պատմել էր, որ Վահանի հետ ծանոթացել են աշխատավայրում և հորդորել էր սիրահարվել կյանքին, աշխարհին, մարդկանց, սիրելիին։ Սոֆին նշել է, որ սիրահարված ապրել հեշտ է։