Նունե Եսայանը սոցիալական հարթակում հաճախ է հրապարակումներ անում․ Դրանք հիմնականում աշխատանքային բնույթ ունեն։
Ներկայացնում է նաև ընտանեկան լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ ցույց է տալիս իրենց ժամանցը և գրառումներում արտահայտում մայրական ջերմ սերը։ Այս անգամ երգչուհին հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքը ռուս հայտնի երգչուհի Նատաշա Կորոլյովայի հետ է։
Նունեն լուսանկարը մակագրել է՝ «Հաճելի հանդիպում» գրառմամբ։ Մեկնաբանություններում Նունեի երկրպագուները հանդես են եկել տարաբնույթ գրառումներով։
Նրանցից մեկն ակնկալել է առաջիկայում նրանց դուետով տեսնել։ Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր երգչուհու գտնվելու վայրի մասին, վերջինս ներողություն էր խնդրել և նշել, որ չի կարող ասել։
Հետևելով Նունեի ինսթագրամյան պատմություններ բաժինը՝ օգտատերեը կռահել են, որ երգչուհին գտնվում է Մալդիվներում։ Ավել վաղ երգչուհին հանրայնացրել էր իր և երեխաների համատեղ լուսանկարը, որին կցել էր «Իմ անսահման սեր» գրառումը։
Ուշագրավ էր նաև երգչուհու հրապարակումն այն մասին, որ համերգներից մեկի լուսանկարին կցել էր, որ 20 տարի անց նույն բեմում է, նույն հագուստով և նույն ընկերների նախաձեռնությամբ։