Օրերս Ագնեսա Շահնազարյանը դարձավ քառասունմեկ տարեկան։ Ծննդյան օրվա իրադարձությունների մասին խոսելիս՝ դերասանուհին պատմել է, որ գիշերն անկանկալներ չի ունեցել։
Իսկ օրն աշխատանքային վազքի մեջ է անցկացրել, իսկ երեկոյան ընկերները սրճարանում հավաքվել են և անակնկալ մատուցել Ագնեսային։ Եթե ընկերների անկակնկալը չլիներ, դերասանուհին օրն անցկացնելու էր սովորական, ինչպես յուրաքանչյուր օր։
Այդ օրն աշխատանքի է եղել, երբ ներս է մտել, նրան գործընկերները անակնկալ են մատուցել տորթով և մոմերով։ Իսկ ավելի ուշ տանը մեկ այլ տորթ է ունեցել, որի մոմերը ընտրել էր դերասանուհու երեքամյա որդին։
Մոմերը փչել է ևս որդին և մայրիկին խնդրել․ «Մա՛մ, թող մի քիչ էլ իմ ծնունդը լինի»։ Դերասանուհին, խոսելով իր բնավորության մասին, նշել է, որ նպատակասլաց անձնավորություն է, բայց չի կարողանում կողմնորոշվել նպատակին հասնելու ճանապա՞րհն է հետաքրքիր, թե՞ բուն նպատակը։
Իսկ տարեցտարի մեծացող թվերը Ագնեսայի համար մնում են ուղղակի թվեր։ Ինքն իրեն քսանհինգ տարեկան է զգում։