Նիկոլ Փաշինյանը հանդիպել է պատերազմի մասնակից տղաների հետ․ ի՞նչ է պատմել Փաշինյանը հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հաճախ պատմում է աշխատանքային գործընթացների մասին և կատարում տարբեր հրապարակումներ։

Այս անգամ երկրի վարչապետը լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ երևում է, որ Փաշինյանի ընտանիքը կառավարական տանն ընդունել է Արցախյան պատերազմում վիրավորված  տղաներին։ Լուսանկարներից երևում է, որ հետաքրքիր և ջերմ հանդիպում է եղել։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետի ընտանիքի անդամները։

Նիկոլ Փաշինյանը լուսանկարներին կից գրառման մեջ պատմել է, որ տղաները պատերազմը սկսելուն պես անիմիջապես մեկնել էին առաջնագիծ։

Զրույցի ընթացքում տղաներից յուրաքանչյյուրը պատմել է իր պատմությունը։ Փաշինյանն այն որակել է՝ որպես հերոսական պատմություններ։ Քննարկել են ապագայի վերաբերյալ ծրագրեր։

Վարչապետը նաև նշում է, որ սիրով պատասխանել է տղաներին հետաքրքրող հարցերին։ Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը։ Հիշեցնենք, որ վարչապետը հանդիպել է պատերազմում վիրավորում ստացած տղաների երկրորդ խմբի հետ։

Նախորդ հանդիպումը կայացել էր մարտի տասներեքին։ Այն կայացել էր կառավարական տանը։ Այդ մասին տեղեկացրել էր վարչապետը ֆեյսբուքյան իր օգտահաշվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: