Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Միսս տիեզերք 2020» մրցույթում․ գեղեցկուհին խոսել է լողազգեստով ելույթ ունենալու բարդույթների մասին

Գեղեցկության մրցույթները հետաքրքիր և ուշագրավ են։ Երիտասարդներն ուշի ուշով են հետևում։ Ավարտը հաճախ վիճաբանությունների առիթ է տալիս։ Մրցույթներն անցկացվում են սահմանված և մշակված կանոնակարգով։

«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի անչափ գեղեցկադեմ Մոնիկա Գրիգորյանը։ Մոնիկան Վանաձորից է։

Քսաներկուամյա գեղեցկուհին մասնակցություն է ունեցել նաև «Միսս Հայաստան 2019» մյրցույթում , սակայն հաղթող չէր ճանաչվել։ Մրցույթին մասնակցությունը նրան մոդելային կարիերա էր նվիրել։

Անցյալ տարի նա «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթը բաց թողեց միայն նրա համար, որ չէր կարողացել իր ներսում հաղթահարել ամաչկոտությունը և լողազգեստով ելույթի պահանջի պատճառով հրաժարվել էր մրցույթին մասնակցելուց։ Մոնիկան ասում է, որ առաջին անգամ էր և վախեր ուներ։

Գեղեցկուհին նշում է, որ ինքը Վանաձորից է և երևի այդ հանգամաքն էլ պատճառներից մեկն է եղել, ամաչել է։ Հիմա դա սովորական է դարձել և միջազգային բեմում չի կարող ասել, որ լողազգեստ չի կրի։

Понравилась статья? Поделиться с друзьями: