Գարիկը և Սոնա Ռուբենյանը նոր հրաշալի տեսահոլովակի պրեմիերա են ներկայացրել

Գարիկի և Սոնա Ռուբենյանի ստեղծագործական միասնությունը ավելացրեց նրաց երկրպագուների բանակը։ Ստեղծագործական այս զույգը հրաշալի երգեր է ստեղծում հայ   ժողովրդական երգերի հիմքով։ Նրանք հերթական հրաշալի կատարումն են ներկայացրել։

Նոր երգի պրեմիերան ներկայցվել է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։ Այն կոչվում է «Կաքավիկ»։ Այս երգը ծանոթ է բոլորին։

Այն Կոմիտաս Վարդապետի հայտնի «Կաքավիկ» երգն է, որը նոր ու գունագեղ շունչ է ստացել Գարիկի գործիքավորման և Սոնային հրաշալի նուրբ ձայնի շնորհիվ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արման Սարգսյանն է։ Արդյունքում ծնվել է հրաշալի, գունեղ տեսահոլովակ։

Ավելի վաղ Սոնան և Գարիկը իրենց  սոցիալական հարթակներում կարճ տեսանյութ էին հնարայնացրել, որտեղ ցույց են տվել տեսահոլովակի նախնական դիտման վերջին պահը, երբ թիմը արդյունավետ աշխատանքի ավարտին շնորհավորում էր միմյանց։

Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են թիմին բարձր աշխատանքի համար, հանդես են եկել ջերմ խոսքերով և շնորհակալություն հայտնել ժողովրդական երգերին նոր շունչ հաղորդելու համար։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: