ԿԳՄՍ նախարարը հեռավար ուսուցման անցնելու մասին

Համաճարակը Հայաստան հասնելուն պես՝ փակեց հասարակությանը տանը։ Ինչքան էլ որ բարդ ու դժվարին էր մեկուսացումը, առավել բարդ էր այն իրավիճակը, երբ աշակերտներն ու ուսուցիչներն անցան հեռավար ուսուցման։

Այն որոշակի բարդությունների առաջ էր կանգնեցրել նաև ծնողներին։ Իսկ այժմ, երբ հիվանդացության մակարդակը նոր թափ է սկսել, ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ միգուցե կրկին փակեն դպրոցները։

Այս անհանգստացնող հարցի շուրջ խոսել է ԿԳՄՍ նախարարը և հայտնել, որ հեռավար ուսուցման անցնելը նախարարության համար նույնպես ընդունելի չէ, սակայն, եթե իրավիճակը այլ բան թելադրի, միգուցե  ստիպված լինեն գնալ այդ քայլին։

Նախարարը նկատեց, որ ծնողների անհանգստությունը տեղին և հասկանալի է։ Հեռավար ուսուցումը կանխելու նպատակով միասնական պայքարը ամենարդյուավետն է։ Անհրաժեշտ է հետևել ընդհանուր կանոններին և պահպանել կանխարգելիչ միջոցառումները։

Նախարարը մի քանի անգամ կրկնեց, որ նախարության համար հեռավար ուսուցման անցումը լավագույն լուծումը չէ, սակայն հարկ եղած դեպքում պետք է անցնել, քանի որ առողջությունն առաջին տեղում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: