Գրիգոր Դանիելյանը պատմել է իր և հոր միջև եղած վերջին խոսակցությունը․ անասելի հուզիչ

Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը իր սոցիալական հարթակներում հուզիչ պատմություն է պատմել մահացած հայրիկի մասին։ Յուրաքանչյուրի համար ծնողն ամենաթանկն է, իսկ ծնողի կորուստը՝ դժվար։

Գրիգոր Դանիելյանը  հայրիկին կորցրել է նոյեմբեր ամսին։ Նա  հանրայնացրել էր հոր լուսանկարը և մակագրել՝ «Պապ ջան, չեմ հավատում, որ էլ քեզ չեմ տեսնելու․․․ Ես պատրաստ չէի»։

Այս անգամ  հոր ծննդյան օրվա առիթով Գրիգորը իր և հայրիկի համատեղ լուսանկարն է հանրայնացրել և կից կատարել անչափ հուզիչ գրառում իր և հոր միջև եղած վերջին խոսակցությունից։ Դերասանը պատմել է, որ վերջին օրերին հայրը պառկած էր, իսկ ինքը՝ լուռ կանգնած։ Աչքերով խոսում էին։

Այնուհետև Գրիգորին զանգեցին և նա ստիպված էր դուրս գալ։ Հայրը նրան ասել է․ «Բալես, ինձանով կյանքդ սկսվելա, բայց ինձանով չի վերջանում»։ Դերասանը խորը վշտով գրում է, որ արդեն չորս ամիս է, ինչ հայրն իրենց հետ չէ։

Եվ անասելի կարոտում է ու չի մոռանում իր հոր խոսքերը և շարունակում է ապրել։ «Շնորհավոր ծնունդդ, լույսի մեջ մնաս պապ ջան», — գրել է դերասանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: