Շատերի կողմից սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը ուրախացնում է երկրպագուների բանակին յուրաքանչյուր իր հրապարակմամբ։ Մկոն, ում հենց այդպես էլ դիմում են բոլորը, այդքան էլ ակտիվ չէ սոցիալական իր հարթակում։
Նրա հրապարակումները հիմնականում նկարահանումներից արված կադրեր են իր կողմից կերտված կերպարում։ Նա իր առօրյայից, իր կյանքից հազվադեպ է հանրայնացումներ կատարում։ Սակայն այս անգամ հումորիստը հանրայնացրել է սև ու սպիտակ մի լուսանկար, որտեղ խորհրդավոր տեսք ունի։
Խորհրդավոր է ոչ այնքան դերասանը լուսանկարում, այլ լուսանկարն ընդհանուր առմամբ։ Լուսանկարին Մկոն գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրել է․ «Մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի…
Նարեկացի «Մատյան ողբերգության»»:
Մեկնաբանություններում հումորիստի երկրպագուները լուսանկարն ու գրառումը համարել են երկրի իրավիճակին համահունչ, իսկ գրառման մեջ տեղ գտած բառերը օգնում են լիահույս լինել ապագայի նկատմամբ։
Ավելի վաղ Մկոն հանրայնացրել էր ներկայացումից մի լուսանկար։ Նրա հրապարակումներից կարելի է ենթադրել, որ դերասանը ակտիվ աշխատանքային գործունեության մեջ է։