«Բաց տեսարաններում նկարահանվել չեմ համաձայնի». «Սարի աղջիկ» սերիալից Աիդա Կարապետյանը՝ մասնագիտական աճի և խոչընդոտները հաղթահարելու մասին

«Սարի աղջիկ» հեռուստասերիալը շատերի կողմից օրվա սիրելի ժամանցային պահն է։ Սերիալում հանդես եկող դերասանները դարձել են հեռուստադիտողների սիրելիները։ Հեռուստասերիալում ընդգրկված դերասաններից այս անգամ խոսել է Աիդա Կարապետյանը։

Նշենք, որ Աիդան պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի թոռնուհին է։ Աիդան զրուցել է մասնագիտական աճի, դժվարությունների, քննադատությունների, ինչպես նաև զգացմունքային տեսարաններ ստանալու իր վերաբերմունքից։

Դերասանուհին պատմում է, որ նկարահանման սկզբնական շրջանում բարդ էր, լարված էր, սակայն, սերը դեպի աշխատանքը օգնել է, որպեսզի դերասանուհին կարողանա հաղթահարել դժվարին փուլը և քայ առ քայլ կայանա ։ Հանրության ուշադրությունն ու սերը դերասանուհու համար հաճել է։

Նշում է, որ դժվարություններ ունեցել է, որոնք հաղթահարել է, իսկ հիասթափություններ չեն եղել․ իր սպասելիքներն արդարացվել են։ Նշում է, որ դժվարությունների հաղթահարման ճանապարհին նրան օգնում է նպատակը։ Քննադատություններից խոսելիս՝ ասել է, որ առողջ քննադատությանը նորմալ է վերաբերվում, երբ վիրավորանքների, ինքնահաստատման չեն վերածվում։

Զգացմունքային տեսարաններում դժվարություններ դերասանուհու մոտ չեն եղել․ դրանք բաց տեսարաններ չեն եղել ։ «Ոչ, բաց տեսարաններում նկարահանվել չեմ համաձայնի»,- պատասխանել է Աիդան։

Понравилась статья? Поделиться с друзьями: