Դերասան, հումորիստ, բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ով առավել ճանաչելի է Մենչ անվամբ, ինսթագրամյան օգտահաշվում արխիվային լուսանկար է հանրայնացրել և կից գրառում կատարել։
Մենչը գրել է, որ 5 տարի առաջ այս օրը կորցրել է հորը։ Մանրամասնորեն պատմել է, իր և հոր միջև տեղի ունեցած իրենց վերջին խոսակցությունը։ Հումորիստը նկատում է, որ միշտ լսել է հորը, բայց երանի այս անգամ չլսեր։ Խորը կարոտով Մենչը մասնավորապես գրել է․ «Արդեն 5 տարի դու ֆիզիկապես մեր հետ չես։ ՊԱՊ ջան,բայց մենակ ֆիզիկապես։
Հիշում եմ՝ մահանալուցդ առաջ մեկնում էի համերգի՝ Գերմանիա,մոտեցա հարցրեցի,պապ ջան, եթե քեզ լավ չես զգում չգնամ, պատասխանեցիր՝ լավ ես, ասեցիր՝ չես կարա չգնաս,որովհետև մենակ չեմ․ կոլեկտիվին աշխատանքից զրկելու իրավունք չունեմ։ Ինչպես միշտ լսեցի։ Երանի այդ անգամ չլսեի։
Կյանքիդ վերջին 1 տարում Աստծուց մի բան էիր խնդրում՝ մահանալուց չտանջվեիր,քնեիր և չարթնանաիր։Երբ Համբուրգ քաղաքում արթնացրեց զանգը ու ասեց՝ դու մահացել էս,իմ առաջին հարցը եղավ-ոնցա մահացել պապաս?Պատասխանեցին,քնելա չի արթնացել։Աստված քեզ լսեց։
Տերը քեզ սիրումա պապ ջան։Ամբողջ կյանքում ամեն ինչ արել էս ընկերներիդ,բարեկամներիդ և անծանոթների համար,դրա համար արժանացել ես Տիրոջ վերաբերմունքին։Լավություն արա՝ գցի ջուրը,փոքրուց էս արտահայտությունն եմ քեզանից լսել։ Հանգիստ եղիր, հպարտ մեզանով,ես, ախպերս տենց էլ անում ենք։Սիրում եմ քեզ, ՊԱՊ ջան»։