Երգչուհի Լիլուն սոցիալական իր հարթակում բավականին ակտիվ է։ Նա ամիսներ առաջ երկրորդ անգամ մայրացավ։ Այժմ զբաղված է երեխայի խնամքով, սակայն երկրպագուների հետ կապը չի ընդհատել․ նա ակտիվ շփման մեջ է նրանց հետ օնլայն տիրույթում։
Երգչուհին կիսվում է հետևորդների հետ տարաբնույթ լուսանկարներով և տեսանյութերով, որոնք առօրյայից և ժամանցային վայրերից են և, իհարկե, այդ լուսանկարների և տեսանյութերի բովանդակության առյուծի բաժինը հատկացված է երեխաներին։
Նրա չորս ամսական դուստրը՝ Մարիան, մեծանում է օգտատերերի աչքի առաջ։ Երգչուհու երկրպագուները անչափ շատ են սիրում Մարիայի վերաբերյալ հրապարակումները և առիթը բաց չեն թողնում մեկնաբանել փոքրիկ հրաշքի լուսանկարները և հանդես գալ գեղեցիկ գրառումներով։
Այս անգամ Լիլուն գեղեցիկ, շքեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը հրաշալի տեսք ունի։ Մայրությունը նրան էլ ավել է գեղեցկացրել։
Լուսանկարին կից գրառման մեջ երգչուհին իր հետևորդներին առաջարկել է մեկնաբանություններում գրել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք առաջիկայում երգչուհին սիրով կպատասխանի։ Մեկնաբանություններում հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր երգչուհու բեմ վերադառնալուն։