Կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է նախկին պատգամավոր

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Covid19-ը Հայաստանում է։ Ինչ խոսք, Հայաստանում համաճարակի տարածման հենց առաջին օրերին հանրության վերաբերմունքն այլ էր․ ոմանց մոտ նկատվում էր վախ, ոմանց մոտ՝ զգուշավորություն, իսկ ոմանք էլ ուղղակի անտարբերություն էին ցուցաբերում։

Համաճարակի նկատմամբ կարծիքներն ու տեսակետները բազմազան են և  իրարամերժ։ Սակայն փաստ է, որ շատերը վարակվեցին և շատերն էլ, ցավոք սրտի, հեռացան կյանքից համաճարակի պատճառով։

Պետք է զգոն լինել և թույլ չտալ, որ սեփական անտարբերության պատճառով տուժի դիմացինը և հետևանքներն անդառնալի լինեն։ Անհրաժեշտ է պահպանել նորմերը և լինել զգոն։

Աշխարհը գրաված Covid19-ը բազմաթիվ կյանքեր խլեց, այդ թվում և այնպիսի մարդկանց, որոնց բոլորս ենք ճանաչել և ականատես եղել նրանց գործունեությանը։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Covid19-ի պատճառով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր  Հակոբ Հակոբյանը:

Նա 58 տարեկան էր: Վերջին երկու օրերին հիվանդությունը բավականին ծանր ընթացք է ունեցել   և նա հոսպիտալացվել էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: